09:06 | 10.10.12 | Նորություններ | 4488

Չեխիան, Լատվիան եւ Իսրայելը մտան ռոումինգի «Orange Գոտի»

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Չեխիայում, Լատվիայում եւ Իսրայելում կգործեն «Orange Գոտու» բացառիկ սակագները ռոմինգի համար` 250 դրամ/րոպե մուտքային եւ դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի եւ SMS-ների համար:

Չեխիայում այս սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ O2 օպերատորի ցանցին, Լատվիայում` Tele2-ին, իսկ Իսրայելում` տեղական Orange ցանցին, հայտնել են Orange Armenia-ում:

«Orange Գոտու» մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Ֆրանս Տելեկոմ խմբի դուստր օպերատորները, ինչպիսիք են Orange Ֆրանսիան, Orange Իսպանիան, Orange Շվեյցարիան, Orange Միացյալ Թագավորությունը, Orange Լեհաստանը, Orange Ռումինիան, Orange Սլովակիան, Orange Մոլդովան, Orange Ավստրիան, Orange Լյուքսեմբուրգը, Orange Լիխտենշտեյնը, եւ Mobistar-ը Բելգիայում: Orange Գոտու ռոմինգի սակագները գործում են նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում` AT&T եւ  Ուկրաինայում` Life:) օպերատորների ցանցերում: 

Orange Գոտում ռոմինգի բացառիկ սակագներից օգտվելու համար անհրաժեշտ է մեկնելուց առաջ հավաքել *121#: