Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը
06:20 | 10.10.12 | Նորություններ | 4420
Երեւան/Մեդիամաքս/. Orange-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում առաջիկա ամանորյա տոներն ընտանիքով անցկացնել Փարիզում:
Դրա համար անհրաժեշտ է ձեռք բերել 3 SIM քարտով Orange Ընտանիք փաթեթը, մինչեւ նոյեմբերի 15-ն ակտիվացնել նրանում ներառված բոլոր համարները եւ ըստ ցանկության` դրան կցել արդեն գոյություն ունեցող մեկ Orange կանխավճարային համար: Բոլոր այն ընտանիքները, ում ակտիվացրած փաթեթը կլինի յուրաքանչյուր 1000-րդը, կստանան նվերը` եռօրյա այցելություն Փարիզ փաթեթի բոլոր անդամների համար: Ուղեգիրը կներառի օդանավի 3 կամ 4 տոմս (կախված Orange Ընտանիք փաթեթում առկա անդամների թվից), ինչպես նաեւ` հյուրանոց Փարիզում:
«Ամանորը Փարիզում, այն էլ ընտանիքի անդամների հետ, թերեւս լավագույն նվերն է, որ Orange-ը կարող է մատուցել իր բաժանորդներին. այժմ այդ երազանքը կարող է իրականություն դառնալ նրանցից շատերի համար», - ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Orange Ընտանիք փաթեթը ներառում է երեք SIM քարտ, որոնց բաժանորդները կարող են միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով: Փաթեթում անվճար խոսելու համար բաժանորդներից յուրաքանչյուրը վճարում է 20 դրամ օրավարձ: Orange Ընտանիք փաթեթին կարող է միանալ նաեւ արդեն գոյություն ունեցող մեկ Orange Խոսենք բաժանորդ, ով եւս կկարողանա օգտվել փաթեթի ներսում անվճար խոսելու հնարավորությունից:
Orange Ընտանիք փաթեթը կարելի է ձեռք բերել 1500 դրամով, իսկ փաթեթում ներառված 3 SIM քարտերից յուրաքանչյուրն ունի ներառված 500 դրամի խոսելաժամանակ: