14:51 | 03.09.12 | Նորություններ | 1255

uCoz-ը թույլ է տալիս ամբողջությամբ հայալեզու կայքեր ստեղծել

Երեւան/Մեդիամաքս/. Վեբկայքերի ինքնուրույն նախագծման ծառայություն առաջարկող uCoz ընկերությունը (ucoz.ru) այսուհետ թույլ է տալիս ամբողջությամբ հայալեզու կայքեր ստեղծել:

«Մենք չէինք կարող հաշվի չառնել այն, որ համակարգում Հայաստանից զգալի շարժ է արձանագրվել, ինչպես նաեւ այն փաստը, որ Հայաստանում համացանցից օգտվողների թվի աճը ամենաբարձրն է ԱՊՀ-ում: Հետեւաբար, նոր տեղայնացման մասին որոշման կայացումը շատ հեշտ եւ արդարացված էր», - ասել է uCoz ընկերության կառավարող գործընկեր Եվգենի Կուրտը:
 
uCoz ընկերությունը լայն համբավ ունի կայքերի նախագծման սկսնակների շրջանում: Ընկերության դոմեյնային անվանումների անվճար ցանկում առկա է Հայաստանի ազգային հարթակի` do.am դոմեյնը: