14:29 | 03.09.12 | Նորություններ | 1949

Facebook-ը գովազդի նպատակադրման ծառայություն է գործարկում

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ն օրերս նախատեսում է օգտագործողների կողմից մուտքագրված տեղեկատվության հիման վրա գովազգի նպատակադրման ծառայություն գործարկել, գրում է Bloomberg-ը:

Ենթադրվում է, որ նպատակադրումը տեղի է ունենալու օգտագործողների կոնտակտային տվյալների հիման վրա, եւ գովազդատուները մուտք չեն ստանա դեպի մարդկանց անձնական տվյալներ:

Գովազդի նպատակադրման համար օգտագործվելու են տվյալները, որոնք օգտագործողը թողել է սոցցանցում տարատեսակ ծառայությունների դիմաց վճարելիս: Արդեն իսկ ընդունված աշխարհագրական սկզբունքով գովազդի նպատակադրումից նոր ծառայությունը տարբերվելու է ավելի հասցեական լինելով:

Одноклассники-ն ընդլայնել է իր գովազդային հնարավորությունները


Одноклассники սոցցանցը կայքի ձախ մասում գտնվող 200*300 պիքսել չափով գովազդային վահանակը տեղափոխել է աջ կողմ՝ փոխարենը ավելացնելով նոր վահանակ՝ 200*450 պիքսել մեծությամբ:

Նոր հարթակի գործարկումը թելադրված է այն հանգամանքով, որ ցանցի նախկին գովազդային տարածքներն ամբողջովին վաճառված են մինչեւ տարեվերջ, Ведомости թերթին ասել է սոցցանցի բաժնետեր, Mail.ru Group-ի կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Կատկովը:

Ըստ նրա, նոր վահանակը հարմար հարթակ է իմիջային գովազդի համար եւ կօգնի սոցցանցին մի քանի անգամ ավելացնել գովազդային եկամուտները:  

Ռուսաստանյան խոշորագույն ВКонтакте ցանցի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Պավել Դուրովը չի շտապում հետեւել մրցակցի օրինակին. «Վահանա՞կ: Ծիծաղում ե՞ք: Մենք չունենք ու չենք ունենալու վահանակներ»,- ասել է նա Ведомости-ին: