16:35 | 31.08.12 | Նորություններ | 2513

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկնապատկել է գերարագ ինտերնետի ծավալը

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները միևնույն գումարի դիմաց ներբեռնման համար կշարունակեն ստանալ կրկնակի` 10ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 5-ի փոխարեն` մշտական հիմունքով:

Նմանապես, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները ներբեռնման համար նախկին 10ԳԲ-ի փոխարեն կստանան 20ԳԲ գերարագ ինտերնետ, հայտնել են ընկերությունում: