12:04 | 31.08.12 | Նորություններ | 4448

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաճելի անակնկալ է մատուցել Ռուսաստանում գտնվող իր բաժանորդներին

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը այսօր տեղեկացրել է, որ մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Ռուսաստանում գտնվող բաժանորդները կարող են ուղարկել SMS 9 դրամով ցանկացած ուղղությամբ, վայելել ինտերնետն ընդամենը 49 դրամ/ՄԲ սակագնով, ստանալ զանգեր րոպեն 29 դրամով եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին նույնպես 29 դրամ/րոպե սակագնով:

Ռոումինգն անհրաժեշտ է ակտիվացնել նախքան Ռուսաստան մեկնելը: