10:51 | 30.08.12 | Նորություններ | 3887

Ջերմուկում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման ժամանակակից կենտրոնը

Երեւան/Մեդիամաքս/.Ջերմուկում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման ժամանակակից կենտրոնը, որն էականորեն կընդլայնի ընկերության ծառայություններից օգտվելու բաժանորդների հնարավորությունը, հայտնել են ընկերությունում:

Սպասարկման կենտրոնն ունի ժամում 50 բաժանորդի բարձրակարգ սպասարկելու հնարավորություն:

Սպասարկման նոր կենտրոնը գտնվում է Ջերմուկ քաղաքի Շահումյան 3/3 հասցեում: 

Նորաբաց սպասարկման կենտրոնում հաճախորդները կսպասարկվեն բարձր որակավորում ունեցող անձնակազմի կողմից: Ծառայությունների ամբողջ շրջանակը հասանելի կլինի բնակիչներին. միջազգային ռոումինգ, համապատասխան սակագնային պլաններով հետվճարային եւ կանխավճարային փաթեթներ, վճարումներ, տարբեր արժողության վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, տվյալների փոխանցման փաթեթներ, 3G մոդեմներ եւ Wi-Fi երթուղղիչներ, բջջային հեռախոսների լայն տեսականի եւ այլ աքսեսուարներ, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասնում եւ այլ ծառայություններ: