10:16 | 11.08.12 | Նորություններ | 1354

Ազատ տնտեսական գոտում գործելու առաջին հայտատուն Կանադայից է

Երեւան/Մեդիամաքս/. Կանադական RD ARTS ընկերությունը ներկայացրել է ՄԱՐՍ գործարանի եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն ստանալու համար առաջին հայտը:

Ազատ տնտեսական գոտիների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը օգոստոսի 10-ին կայացած նիստում դրական է գնահատել ընկերության ներդրումային ծրագիրը:
 
RD ARTS-ը զբաղվում է հատուկ ծրագրային ապահովման մշակմամբ եւ մոբայլ համակարգերում հետազոտություններով ու մշակումներով: