11:00 | 03.08.12 | Նորություններ | 3389

ԱրմենՏել-ը կհամագործակցի «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության մեկնարկի մասին:

Համագործակցությունն ուղղված է լինելու երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության և համակարգչային գրագիտության բարձրացմանը, հայտնել են ընկերությունում:

«ԱրմենՏել» ընկերության սոցիալական ռազմավարության ծրագրերում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին և երիտասարդներին ուղղված ծրագրերը: Այսօր համակարգչային տեխնոլոգիաների և ինտերնետ ռեսուրսների կիրառումը կրթական զարգացմանն ուղղված բազմաթիվ նոր հնարավորություններ է տալիս, և մեր ընկերությունն ուրախ է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաներին ընձեռել ուսուցման այդ նոր հնարավորությունները», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Նագաշյան մանուկ ների տուն» երեխաների աջակցության կենտրոնը հիմնադրվել է 2012 թ-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձր հովանու ներքո: Կենտրոնում ստեղծվել է համակարգչային լսարան, որը գործում է կենտրոնի սաների hամար, իսկ լեզվի կենտրոնը կգործի համայնքի կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Ուսումնական ծրագրում հիմնականում ընդգրկված են անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուների խորացված ուսուցում, ինչպես նաև ծրագրավորման դասընթացներ` 13-15 տարեկան աղջիկների  համար: Այստեղ մասնագետները կօգնեն երեխաներին կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում: