12:38 | 02.08.12 | Նորություններ | 3595

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 40 բաժանորդներ ստացել են Google Nexus S սմարթֆոններ

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային 40 բաժանորդներ այսօր ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից ստացել են Google Nexus S սմարթֆոններ:

Սմարթֆոնների խաղարկությանը մասնակցելու համար, ըստ կանոնների, անհրաժեշտ էր լինել հետվճարային` անհատական կամ կորպորատիվ սակագնային պլանի անհատապես վճարող բաժանորդ, ում ընդհանուր հաշվեկշիռը վերջին երեք ամիսներին (ապրիլ, մայիս, հունիս) կազմել էր 30 000 եւ ավելի դրամ:

40 հաղթողներն ընտրվել են վերջին փուլ անցածների թվից` պատահական ընտրությամբ:

Անհատապես վճարող հետվճարային բաժանորդների միջեւ խաղարկությունը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ այսօրինակ միջոցառում էր անցկացվել ընթացիկ տարվա ապրիլի 25-ին: