Երեւան: Մեդիամաքս: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կկազմակերպի ռոբոտների քաղաքային ցուցադրություն:
Ցուցադրությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 27-ին 19:00-ին Հաղթանակ զբոսայգում, հայտնել են միությունում:
Կներկայացվեն ԱրմՌոբոտիքսի մրցույթներին մասնակցած ռոբոտներից («Ական փնտրող», «Գծին հետևող», «Անօդաչու թռչող սարքեր») և ռոբոտաշինության դպրոցական խմբակների մասնակիցների կողմից պատրաստված ռոբոտներից:
«Ցուցադրության նպատակն է ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին մրցույթների մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը», - նշել են ԻՏՁՄ-ում: