16:59 | 26.07.12 | Նորություններ | 767

AM տիրույթում դոմենների գրանցման գինը կարող է նվազել

Երեւան: Մեդիամաքս: AM տիրույթում դոմենների գրանցման գինը կարող է նվազել, այսօր Երեւանում ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

Նրա փոխանցմամբ, AM-դոմենային տիրույթում գրանցված անունների թիվը մոտեցել է 20 000-ին եւ այս ցուցանիշը հատելուց հետո՝ այս տարվա օգոստոսին, կազմակերպությունը կդիտարկի դոմենային անվանումների գրանցման սակագների իջեցումը ներկայիս տարեկան 12 000 դրամից:

Գրիգոր Սաղյանը չի մանրամասնել, թե որքանով կարող է նվազել կայքերի գրանցման գինը, նշելով, որ դա կպարզվի համապատասխան հաշվարկների արդյունքում:

Նա նշել է նաեւ, որ ազգային ինտերնետ-տիրույթում դոմենային անվանումների թվաքանակով Հայաստանը առաջ է անցել Վրաստանից եւ Ադրբեջանից, որտեղ, ըստ բանախոսի, գրանցված անվանումների թիվը 13 000-ի սահմաններում է: