13:27 | 25.07.12 | Նորություններ | 2809

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գնորդները ստացել են իրենց նվերները

Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 14-ից հունիսի 10-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից հեռախոս ձեռքբերած գնորդների միջեւ անցկացված խաղարկության հաղթողներն այսօր ստացել են իրենց նվերները:
 
Խաղարկության արդյունքում տրամադրվել է թվով 288 մրցանակ:

Խաղարկության գլխավոր մրցանակակիմրցանակակիրը ստացել է 2012թ.-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիր` Իսպանիա մեկնելու ուղեգիր:

Մյուս` 287 մասնակիցները ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացել են շարժական կապի միջոցներ:

Մասնավորապես` հինգ BlackBerry 9700, հինգ Google Nexus S, քսանհինգ MTS Ego, հիսուն MTS 551 հեռախոս, ինչպես նաեւ երկու HTC Flyer պլանշետային համակարգիչ եւ երկու հարյուր «ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմ:
 
Խաղարկությանը կարող էին մասնակցել բոլոր նրանք, ովքեր ս.թ. մայիսի 14-ից հունիսի 10-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք էին բերել MTS, HTC, BlackBerry, Samsung Galaxy Nexus կամ Samsung Google Nexus S հեռախոսներ:

Հաղթողները որոշվել են համակարգչային հատուկ ծրագրի օգնությամբ` նշված ժամանակահատվածում գնված կապի միջոցների նույնականացման կոդերի պատահական ընտրությամբ: