13:54 | 26.07.12 | Նորություններ | 1112

ՀՀ նախագահը պարգեւատրել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրին

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանն այսօր քննարկել են Երեւանում շուրջ մեկ տարի գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի եւ հիմնադրամի ծրագրերը:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հիմնադրամի նախագահին է հանձնել «Անանիա Շիրակացի» մեդալը, որով Սեմ Սիմոնյանը պարգեւատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ`հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար: