Երեւան: Մեդիամաքս: Google-ի հանրահայտ GTalk չաթով հաղորդագրություններ ուղարկելու ծառայությունն այսօր խափանվել է. օգտագործողները չեն տեսնում իրենց կոնտակտները կամ չեն կարողանում հաղորդագրություններ ուղարկել:
Twitter միկրոբլոգային համակարգում Gtalk-ի չաշխատելու վերաբերյալ հաղորդագրություններ են տարածվում տարբեր երկրների օգտատերերից, ինչը վկայում է այն մասին, որ ծառայության հետ խնդիրներ են ծագել ամբողջ աշխարհում:
Ծառայությունը չի գործում նաեւ ընկերության Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վրա:
Google-ն իր գործիքների աշխատանքային վիճակի մասին հաղորդող էջում հաղորդագրություն է տարածել, ըստ որի ընկերությունը տեղյակ է խնդրի մասին եւ զբաղվում է դրա լուծմամբ:
Ծառայության վերականգմանն ուղղված Google-ի աշխատանքի մասին հաղորդագրություններին կարելի է հետեւել այստեղ: