17:14 | 19.07.12 | Նորություններ | 1117

Հայտնի է Windows 8-ի լույս տեսնելու օրը

Երեւան: Մեդիամաքս: Մայքրոսոֆթը հայտարարել է, որ նոր Windows 8 օպերացիոն համակարգը կներկայացնի հոկտեմբերի 26-ին:

Հայտարարությունն արվել է ընկերության արտադրանքի վաճառքների վերաբերյալ տարեկան ժողովի ընթացքում եւ ավելի ուշ հրապարակվել է կորպորացիայի բլոգում:

Ընկերությունը բնորոշում է նոր համակարգը իբրեւ Windows-ի ամենակարեւոր փոփոխությունը վերջին տասնամյակում:

Windows 8-ն կառավարվելու է թաչ-սքրին եւ ավանդական եղանակներով; այն առաջին անգամ նախագծված է լինելու ARM պրոցեսորների հիմքի վրա աշխատելու համար, ինչպես նաեւ աշխատելու է Intel and AMD պրոցեսորների հետ:

Նոր օպերացիոն համակարգի գործարկումից հետո ընկերությունը սկսելու է նաեւ սեփական արտադրության Surface պլանշետային համակարգիչների վաճառքը, որոնք մրցելու են Windows 8-ով աշխատող այլ սարքերի հետ, ինչն ընկերության կանխատեսումներով առավելագույնի կհասցնի հաջողության իր շանսերը:

Այս տարվա մարտին Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերին լույս կտեսնի նաեւ հայալեզու Windows 8-ը: