ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
10:14 | 19.07.12 | Նորություններ | 824
Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հուլիսի 18-ին հյուրընկալվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամառային ճամբարում, որտեղ հանդիպել է շուրջ 140 աշակերտների հետ` հանրապետության տարբեր դպրոցներից:
Դեռեւս անցյալ տարի «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջեւ կնքվել էր հուշագիր, որը հնարավորություն է ընձեռել ընկերության մասնագետներին ներգրավել որպես ծրագրային խորհրդատուներ եւ կազմակերպել աշակերտների գործարար այցելություններ ընկերության կենտրոնական եւ մարզային գրասենյակներ:
«Ցանկացած գիտելիք ոչինչ է, երբ տեսությունից այն կողմ չի անցնում: Կառավարման հարցում դա անթույլատրելի է: Կառավարումը պահանջում է անընդհատ կատարելագործում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ոչ ավանդական կառավարման ձեւ է, որը շահույթ ստեղծելու ընթացքում ավելի խորն է ուսումնասիրում բոլոր շահառուների հետաքրքրություններն ու շրջակա միջավայրի խնդիրները»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը: