12:41 | 18.07.12 | Նորություններ | 3144
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԿԾՀ) կպարտավորեցնի Հայաստանում գործող բջջային օպերատորներին GSM ծածկույթ ապահովել Հայաստանի բոլոր բնակավայրերում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանն այսօր Երեւանում կայացած հանձնաժողովի նիստին տեղեկացրել է, որ 2 ամսից հանձնաժողովը հանդես կգա համապատասխան պարտավորեցնող որոշմամբ:
Հայաստանի բոլոր 3 բջջային օպերատորները ներկայումս, իրենց հավաստմամբ, արդեն իսկ ապահովում են Հայաստանի բնակավայրերի ավելի քան 95%-ի ծածկույթ: