11:17 | 09.07.12 | Նորություններ | 2500

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրկին ստանձնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավորությունը

Երեւան/Մեդիամաքս/. Հուլիսի 8-ին Երեւանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր հովանավորն, ինչպես միշտ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

«Կինոն դեպի անծայրածիր տիեզերքը բացվող պատուհան է եւ մարդկային ճակատագրերի խառնարան: Արվեստի այս ճյուղը աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացնելու ու դրա հանդեպ անսահման սեր սերմանելու մեծ առաքելություն ունի: Համոզված եմ` միջմշակութային հարթության մեջ հայկական կինեմատոգրաֆն ունի իր կարեւոր խոսքը պատվով հրամցնելու եւ մեր երկրի վարկանիշը արժանի հարթակում ներկայացնելու դերը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կինոփառատոնը պահպանել է ավանդական «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Նորություն է «Գիրք եւ կինո» ծրագիրը, որն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով: