17:36 | 03.07.12 | Նորություններ | 3517
Երեւան: Մեդիամաքս:ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնում ստեղծել է համակարգչային լսարան եւ Wi-Fi հանգույցներ:
«Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչի շնորհիվ կենտրոնում բացված համակարգչային սենյակում տասը համակարգիչներ ապահովված են ընկերության տրամադրած ինտերնետով:
«Home-Zone Turbo» փաթեթով գործող եւս մեկ Wi-Fi հանգույց է հիմնադրվել Միջազգային գիտակրթական կենտրոնի կոնֆերանս-դահլիճում: ՏՏ լաբորատորիային տրամադրվել է նաեւ մեկ ինտերակտիվ գրատախտակ:
Գիտությունների Ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնում ընդհանուր առմամբ արվել է 3,5 մլն դրամի ներդրում:
«Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները տեխնոլոգիաների հետ համատեղելու առումով: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բուհերին կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: