14:58 | 03.07.12 | Նորություններ | 923

    Գործարկվել է ավարտական փաստաթղթերի հաշվառման առցանց համակարգը

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը գործարկել է «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ», որը հնարավորություն է տալիս առցանց տեղեկություններ ստանալ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների տրամադրած ավարտական փաստաթղթերի վերաբերյալ:

    Համակարգը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կազմակերպություններին եւ գործատուներին ստուգել աշխատակիցների ավարտական փաստաթղթի իսկությունը եւ կբացառի երբեմն շրջանառվող կեղծ փաստաթղթերի օգտագործումը:

    Համակարգը հասանելի է այս հղումով: