15:59 | 04.07.12 | Նորություններ | 3695
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «Light» (Լայթ) եւ «Pro» (Պրո) անսահմանափակ ինտերնետ ծառայությունների գործարկման մասին:
Ակտիվացնելով նշված ծառայություններից որեւէ մեկը, հաճախորդները ստանում են շարժական ինտերնետի անսահմանափակ ծավալ ֆիքսված օրական բաժանորդավճարի դիմաց:
«Light» ծառայությունն ակտիվացնելիս, օրացուցային օրվա ընթացքում սպառված առաջին 30 ՄԲ-ի համար արագության սահմանափակում չի գործում: «Pro» ծառայությունով նախատեսվում է օրական 60 ՄԲ առանց արագության սահմանափակման: Նախատեսված ծավալները սպառելուց հետո, մինչեւ օրվա վերջ հաճախորդներին տրամադրվում է անսահմանափակ ինտերնետ` արագության սահմանափակումով մինչեւ 128 կբ/վրկ:
«Մեր նոր առաջակը եզակի է նրանով, որ հաճախորդները, պահպանելով իրենց հեռախոսահամարը եւ սակագնային պլանը, ստանում են անսահմանափակ ինտերնետ` աննախադեպ ցածր գներով: Բացի այդ, բաժանորդը կարող է ինքնուրույն ակտիվացնել եւ ապաակտիվացնել «Light» կամ «Pro» ծառայությունը եւ վճարել միայն այն օրերի համար, երբ իր շարժական սարքից օգտվում է անսահմանափակ ինտերնետից: Այսպիսով, հաճախորդը ստանում է ընտրության ազատություն եւ իր ծախսերը կառավարելու հնարավորություն` համադրելով իր սակագնային պլանի ձայնային ծառայությունների շահավետ սակագներն անսահմանափակ շարժական ինտերնետի ցածր գների հետ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Անսահմանափակ ինտերնետի «Light» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067430 հատուկ հեռախոսահամարին, հավաքելով *110*30# USSD-հրահանգը կամ ուղարկելով 30 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին: «Pro» ծառայությունն ակտիվացվում է զանգով 067460 հեռախոսահամարին, *110*60# USSD-հրահանգով կամ 60 տեքստով SMS-հաղորդագրությունով 0674 համարին:
«Light» ծառայության ակտիվացման վճարը կազմում է 90 դրամ, իսկ «Pro»-ն` 150 դրամ: Ծառայությունների օրական բաժանորդավճարը` համապատասխանաբար 90 եւ 150 դրամ է:
Անսահմանափակ ինտերնետի «Light» եւ «Pro» ծառայությունները հասանելի են «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային կապի կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» ՍՓ-ների բաժանորդների: