09:53 | 18.05.12 | Նորություններ | 2991
Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ի խնդրանքով ԱրմենՏել ընկերությունը մեկնաբանել է այսօր առավոտյան իր բջջային ցանցում առաջացած խնդիրները:
«Այսօր ժամը 08:00-ին 2G ցանցում գտնվող մի շարք Beeline բաժանորդների մոտ խնդիրներ են առաջացել ելքային զանգերի կատարման հետ: Դա պայմանավորված էր ցանցի կառավարման վերահսկիչներից մեկի աշխատանքի խափանմամբ: Ներկայումս վթարը վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է: Ընկերությունը խորհուրդ է տալիս բաժանորդներին անցում կատարել 3G ցանցին` նման հնարավորության առկայության դեպքում, կամ էլ անջատել եւ միացնել հեռախոսը: Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար», - Մեդիամաքս-ին ասել է ԱրմենՏել-ի մամլո խոսնակ Անուշ Բեղլոյանը: