09:40 | 18.05.12 | Նորություններ | 2319

Facebook-ը գնահատվել է $104 մլրդ

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ն IPO–ի շրջանակներում մեկ բաժնետոմսի գինը սահմանել է $38: 

Այդպիսով, սոցցանցը գնահատվել է $104 մլրդ (հաշվի առնելով ապագայում թողարկվող բաժնետոմսերը), իսկ ներգրավված գումարը`$18,4 մլրդ: Ընկերությունն եւ իր բաժնետերերը ներգրավել են $16 մլրդ:

Ընդհանուր առմամբ, IPO-ի շրջանակներում վաճառվել են Facebook-ի 421,2 մլն բաժնետոմսեր, որոնցից 180 մլն-ը իրացրել է ընկերությունը, իսկ 241,23 մլն` նրա բաժնետերերը:  Facebook-ի բաժնետոմսերի վաճառքները կմեկնարկեն այսօր Nasdaq բորսայում:

Facebook IPO-ն խոշորագույնն է տեխնոլոգիական ընկերությունների շրջանում: