16:47 | 17.05.12 | Նորություններ | 3204

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչեւ տարեվերջ 29 բուհերում համակարգչային լսարաններ ու Wi-Fi անկյուններ կբացի

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Վանաձորի մանկավարժական համալսարանում կսկսի գործել 12 համակարգչով եւ ինտերակտիվ գրատախտակով ապահովված լսարան եւ Wi-Fi անկյուն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է մինչեւ տարեվերջ համակարգչային լսարաններով ապահովել ընկերության հետ համագործակցող բարձրագույն ուսումնական 29 հաստատություններ; համալսարաններին կտրամադրվեն նաեւ տեսակոնֆերանսների կազմակերպման սարքեր, սերվերներ եւ UPS սարքեր, համակցման եւ ցանցի կառուցման այլ սարքեր` ի հավելում այդ բուհերում ստեղծվելիք Wi-Fi անկյունների, հայտնել են ընկերությունում:

«Մենք ցանկանում ենք տեսնել մի սերունդ, որը պատրաստ է ընտրել կրթվելու եւ զարգանալու համար եղած հնարավորություններից լավագույնը», - այս առիթով նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: