12:56 | 26.04.12 | Նորություններ | 3556

ԱրմենՏել-ը կշարունակի օգնել հատուկ կարիքներով երեխաներին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) եւ «Philatelpia» հասարակական կազմակերպությունը կշարունակեն համագործակցությունը նպատակ ունենալով նպաստել հատուկ կարիքներով երեխաների խնդիրների լուծմանը:

ԱրմենՏել-ի աջակցության շնորհիվ «Philatelpia» հասարակական կազմակերպությունն արդեն երրորդ տարին է, ինչ  իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են հատուկ կարիքներով երեխաների խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացմանը, ինչպես նաեւ ցուցաբերում է սոցիալական եւ հոգեբանական օժանդակություն կենտրոն հաճախող երեխաների ծնողներին` իրականացնելով մի շարք գործնական ծրագրերի աջակցություն, հայտնել են ընկերությունում:

Մասնավորապես իրականցվել են որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացներ, ինչպես նաեւ համակարգչային ուսուցման դասընթացներ հատուկ կարիքներով երեխաների համար:

«Զարգացած երկրներում ժամանակակից տեխնոլոգիաներն օգնում են հազարավոր նման երեխաների զգալ իրենց հասարակության լիիրավ անդամ: Հայաստանում  ԱրմենՏել  ընկերությունը պատրաստ է կիրառել այս փորձն` ուղղորդելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները երեխաների կարիքները հոգալու համար», -նշել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Philatelpia» հասարակական կազմակերպության տնօրեն Հովիկ Իսրայելյանը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱրմենՏել-ի հետ համագործակցության շնորհիվ կազմակերպությունն ընդլայնել իր գործունեության շրջանակներն ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի տարբեր շրջաններում: