14:18 | 11.04.12 | Նորություններ | 3858

    Լայնաշերտ ինտերնետից Հայաստանում օգտվում է բնակչության շուրջ 40%-ը

    Երեւան: Մեդիամաքս: Այսօր լայնաշերտ ինտերնետից Հայաստանում օգտվում են 320 000 տնային տնտեսություններ:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս տվյալներն այսօր ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը:  

    «Այսօր լայնաշերտ ինտերնետից Հայաստանում օգտվում են 320 000 տնային տնտեսություններ, ինչը բնակչության շուրջ 40%-ն է, իսկ IP-հասցեների քանակով Հայաստանը առաջ է անցնում հարեւան Վրաստանից, որը գերազանցում է մեզ բնակչության թվով», - ասել է Վահե Դանիելյանը: