14:02 | 11.04.12 | Նորություններ | 3692

Շուտով կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի նոր փուլը

Երեւան: Մեդիամաքս: Մոտ մեկ ամսից կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի երկրորդ փուլը, այսօր ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ծրագրի շրջանակներում համակարգիչները վաճառվում են ապառիկ կարգով՝ առանց կանխավճարի եւ վարկային տոկոսադրույքի: ՁԻՀ տնօրենի տեղեկացմամբ, ծրագրի առաջին փուլի ընթացքում նման ճանապարհով վաճառվել է 17 հազ. համակարգիչ, հաղորդում է Մեդիամաքս-ը:

Բագրատ Ենգիբարյանն ասել է, որ գործարկվող ծրագրի գործընկերներն են Dell, Asus եւ HP ընկերությունները, որոնց համակարգիչները Հայաստանի ողջ տարածքում վաճառելու են շուրջ 60 խանութներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանն ասել է, որ ծրագրի առաջին փուլը լուրջ առաջընթաց է ապահովել երկրում համակարգիչների եւ ինտերնետի օգտագործման առումով: