Վլադիսլավ Սոկոլովը
16:23 | 14.03.12 | Նորություններ | 3556
Երեւան/Մեդիամաքս/. Վլադիսլավ Սոկոլովը, ով զբաղեցնում էր «ՄՏՍ» ԲԲԸ մանրածախ շուկայի գծով կոմերցիոն տնօրենի պաշտոնը, նշանակվել է ԱրմենՏել-ի կոմերցիոն տնօրեն:
ՄՏՍ-ում Վլադիսլավ Սոկոլովն աշխատել է տարբեր պաշտոններում` վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետից մինչև մանրածախ շուկայի գծով կոմերցիոն տնօրեն, ունենալով նաև մասնաճյուղերի կառավարման փորձ` Կալուգայում և Սանկտ-Պետերբուրգում, հայտնել են ԱրմենՏել-ում:
Մեկնաբանելով նոր նշանակումը, ԱրմենՏել -ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է. «Արդեն երկրորդ տարին է ինչ «ԱրմենՏել» ընկերությունը շուկայի բոլոր հատվածներում ցուցադրում է բաժանորդային բազայի տպավորիչ աճ: Այդ միտումն ուղեկցվում է նաև հասույթի ավելացմամբ, և մենք վստահ ենք, որ Վլադիսլավի աշխատանքի շնորհիվ մեր ընկերության զարգացման դրական միտումները կպահպանվեն և կամրապնդվեն»:
«Ես ուրախ եմ ստանալ Հայաստանում Beeline թիմի հետ աշխատելու հնարավորություն և ղեկավարել երկրի խոշորագույն օպերատորի ստորաբաժանումներից մեկը: «ԱրմենՏել»-ի արհեստավարժ կոլեկտիվի հետ մենք կշարունակենք մշակել նոր առաջարկներ և կամրապնդենք մեր դիրքերը երկրի հեռահաղորդակցության ոլորտի բոլոր հատվածներում» -, իր հերթին նշել է Վլադիսլավ Սոկոլովը:
Վլադիսլավ Սոկոլովը ավարտել է Տվերի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, և դասընթացներ է անցել Executive MBA ծրագրով: