15:48 | 14.03.12 | Նորություններ | 4145
Երեւան/Մեդիամաքս/. “ՄՏՍ” ԲԲԸ-ն հայտարարել է հեռահաղորդակցության ոլորտում երիտասարդական նորարար նախագծերի “Տելեկոմ Գաղափար” երկրորդ մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթը կազմակերպել է ՄՏՍ Խումբը` ՌԴ Կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարության եւ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական համալսարանի աջակցությամբ:
“Տելեկոմ Գաղափարը” անց է կացվում մարտից մինչեւ հունիս ամիսները: Մրցույթին կարող են մասնակցել Ռուսաստանի, ինչպես նաեւ Ուկրաինայի, Հայաստանի, Բելառուսի եւ Ուզբեկստանի բոլոր մարզերի մինչեւ 35 տարեկան բնակիչները` ուսանողներ, ասպիրանտներ, բարձրագույն հաստատությունների եւ գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցներ: Որպես նախագծերի հեղինակներ կարող են հանդիսանալ ինչպես անհատ ստեղծագործողները, այնպես էլ ստեղծագործական խմբերը եւ կազմակերպությունները, հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:
Մասնակցության համար ընդունվում են նորարար նախագծեր մշակման յուրաքանչյուր փուլում` գաղափարից մինչ դրա ներդնումը եւ շահագործումը, ներառյալ տեխնիկական լուծումները եւ կապի համակարգերի համար ծրագրային ապրանքները, նոր ծառայությունները, բջջային եւ web-ծառայություններ, թվային բովանդակություն (այդ թվում նաեւ մանկական եւ երիտասարդական հատվածների համար), մարքեթինգային եւ կառավարման լուծումներ:
Այս տարի մրցույթի ծրագրում ներառված են մասնագիտական եւ վարպետության դասընթացներ` նորարար բիզնեսի ստեղծման եւ զարգացման արդի հարցերով: Դա մասնակիցներին թույլ կտա ավելի լավ պատրաստվել Փորձագիտական խորհրդի առջեւ իրենց նախագծերը պաշտպանելուն, ինչպես նաեւ անհրաժեշտ գիտելիքներ ստանալ եւ բարձրացնել մասնագիտական ունակությունները: Բացի այդ, “Տելեկոմ գաղափար”-ի մասնակիցները կկարողանան իրենց նախագծերի մասին պատմել սթարթ-ափ բլոգների ձեւաչափով:
Աշխատանքների գնահատումն իրականացնում է փորձագիտական խորհուրդը, որի կազմում են ՄՏՍ-ի, ՌԴ կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարության ներկայացուցիչները, հեռահաղորդակցության, նորարարության եւ վենչուրային շուկայի ոլորտի փորձագետներ եւ գիտնականներ: Անկախ հետազոտության անցկացման կազմակերպիչն է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական համալսարանի Նորարարությունների մենեջմենթի կենտրոնը:
Մրցույթի հաղթողները կազմակերպիչների եւ մրցույթի գործընկերների կողմից թանկարժեք նվերներ կստանան եւ կկարողանան իրենց աշխատանքները ներկայացնել ՄՏՍ Խմբի տնօրինության եւ վենչուրային ներդրողների դիտարկման հանձնել: Հաղթողները նաեւ որպես մրցանակ կստանան արտասահմանյան կրթական շրջագայություն, որի շրջանակներում նրանք կծանոթանան համաշխարհային տեղեկատվական ոլորտի կարեւորագույն ձեռքբերումների հետ եւ արտասահմանցի գործընկերների հետ նորարար նախագծերի վրա աշխատելու փորձով կփոխանակվեն:
«Հեռահաղորդակցության շուկան գրեթե սպառել է աճի հնարավորությունները հիմնական ծառայությունների տրամադրման հաշվին եւ հետագայում կաճի հավելյալ ծառայությունների եւ հավելվածների տրամադրման հաշվին: Մենք հետաքրքրված ենք “բաց նորարարությունների” ռեժիմում ստացված` լավագույն առաջարկների ներդրմամբ: Այդ պատճառով գնահատման ժամանակ արտոնություններ կստանան այն մրցույթային նախագծերը, որոնց հեղինակները կկարողանան հիմնավորել իրենց գաղափարների պրակտիկ գործածումը օպերատոր ընկերության բիզնեսում”,- նշել է ՄՏՍ-ի նախագահ Անդրեյ Դուբովսկովը:
“Տելեկոմ Գաղափար” մրցույթն առաջին անգամ անց է կացվել 2011 թվականին` տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում հեռանկարային գաղափարների բացահայտման եւ աջակցման նպատակով, որոնք կարող են պահանջված լինել բիզնեսում, նորարարական սթարթ-ափերում, սոցիալական եւ պետական ոլորտներում, ուսանողական եւ գիտական համայնքներում: