17:52 | 06.03.12 | Նորություններ | 2667

Orange-ը երկարացնում է կրկնակի ինտերնետի առաջարկը կանանց տոնի առթիվ

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը երկարացնում է կրկնակի ինտերնետի առաջարկը:

Մինչև ապրիլի 7-ը, բոլոր նրանք, ովքեր մեկ տարով կբաժանորդագրվեն Ինտերնետ Հիմա 9000, 11000, 20000 կամ MyFi 10000, 12000, 21000 սակագնային պլաններից որևէ մեկին կամ մեկ տարով կերկարացնեն իրենց առկա բաժանորդային պայմանագիրը, հաջորդ 12 ամիսների ընթացքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ և նույնիսկ կկարողանան այն կիսել մտերիմների հետ: Ամբողջ «կանանց ամսվա» ընթացքում, ի հավելում կրկնակի ծավալի, Orange ինտերնետի բոլոր բաժանորդները կարող են ստանալ նաև Ինտերնետ Միասին ծառայության երկու հավելյալ SIM քարտ մեկի գնով:

Orange-ը նվեր է պատրաստել այն բոլոր աղջիկների ու կանանց համար, ովքեր ձեռք կբերեն ինտերնետի բաժանորդագրություն մարտի 8-ին: Միայն այդ օրը Orange Ինտերնետի` իգական սեռի բաժանորդները կստանան նաև նվեր` 2GB USB հիշողության կրիչ:

Առաջարկի մանրամասները հասանելի են Orange-ի վեբկայքում. http://orangearmenia.am/internet/