17:33 | 06.03.12 | Նորություններ | 5899

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բոնուսներ MTS Touch 551 եւ MTS Ego հեռախոսների գնի չափով

    Երեւան/Մեդիամաքս/. Ձեռք բերելով MTS Touch 551 կամ MTS Ego հեռախոսներ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը կարող է ստանալ «Սուպեր սմարթ բոնուս» հեռախոսի գնի չափով եւ օգտագործել այն գրեթե բոլոր վճարովի ծառայություններից օգտվելիս:

    «Սուպեր սմարթ բոնուսը» կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում` հետեւյալ ծառայություններից օգտվելիս.

    •    Զանգեր ցանկացած ուղղությամբ;
    •    SMS-ներ եւ MMS-ներ ցանկացած ուղղությամբ;
    •    Ինտերնետ;
    •    Ինտերնետ-փաթեթ;
    •    Սակագնային պլանի փոփոխություն;
    •    Ռոումինգ;
    •    Ջան-ջան («Բարբառ» սակագնային պլանի շրջանակներում):

    Բոնուսային հաշվի մնացորդը կարելի է ստուգել` ուղարկելով *488# հրահանգը:

    «Սուպեր սմարթ բոնուս» կարելի է ակտիվացնել բոլոր կանխավճարային քարտերի համար, բացառությամբ` «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» եւ «Բիզնես վերահսկում» փաթեթների հեռախոսահամարների:

    Բացի այդ, հեռախոսները կարելի է ձեռք բերել նաեւ առանց «Սուպեր սմարթ բոնուսի» հնարավորության: Այս դեպքում MTS Ego-ն արժե 99 900 դրամ` 149 000-ի փոխարեն, իսկ MTS Touch 551-ը` 24 900 դրամ` 47 000-ի փոխարեն: