14:11 | 25.01.12 | Նորություններ | 949

    Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում մեկնարկում է «ՏՏ կառավարում» թեմայով դասընթաց

    Երեւան/Մեդիամաքս/. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում փետրվարի 6-ին մեկնարկում է  «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում» թեմայով դասընթաց:

    Այն վարելու է ISACA (Information Systems Audit and Control Association) միջազգային ասոցիացիայի անդամ Գարեգին Բաղդյանը, հայտնել են ինովացիոն կենտրոնում:

    Դասընթացը ներառելու է 13 դաս, յուրաքանչյուրը՝ 3 ժամ տեւողությամբ:

    Մասնակցության հայտ ներկայացնել եւ դասընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալ կարելի է այստեղ: