12:36 | 25.01.12 | Նորություններ | 3426

Այսուհետ Մեդիամաքսը հասանելի է Chrome Web Store-ում

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ի ծրագրավորողների թիմն ավարտել է Mediamax.am կայքի extension-ը Google Chrome բրաուզերի վրա հասանելի դարձնելու աշխատանքը:

Այսուհետ այն հասանելի է Chrome Web Store-ում:

Mediamax.am-ը դարձել է Chrome Web Store-ում հասանելի առաջին մեդիա-ռեսուրսը Հայաստանում

Ձեր Google Chrome բրաուզերի վրա extension Mediamax.am-ը տեղադրելու համար անհրաժեշտ է սեղմել Add to Chrome կոճակը, որից հետո Մեդիամաքս-ի պատկերակը կհայտնվի ձեր բրաուզերի աջ վերին հատվածում: Պատկերակի վրա պարբերաբար կհայտնվեն թվեր, որոնք խորհրդանշում են ձեր վերջին այցից հետո կայքի թարմացումների քանակը: Շարժագիծը պատկերակին մոտեցնելով, օգտատերը կտեսնի թարմացումների ցանկը եւ կարող է սեղմել իրեն հետաքրքրող լուրի վրա:

Google Chrome բրաուզերն ամեն տարի ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային շուկայում: Արդեն այսօր այն ամենատարածված բրաուզերն է Հայաստանում եւ Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի այցելուների 50 %-ը օգտագործում են հենց Google Chrome-ը:

Ծրագրավորողների թիմը շուտով կավարտի extensions ստեղծելու աշխատանքը Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մյուս նախագծերի` www.Bravo.am-ի եւ www.Banks.am-ի համար: