13:04 | 18.01.12 | Նորություններ | 3546

    107 ավագ դպրոց կապահովվի Wi-Fi կապով

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը 107 ավագ դպրոցների տարածքում ինտերնետային անվճար Wi-Fi կապ կապահովի:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

    Նա նշել է, որ այս ծրագրի իրականացումը կտրուկ կբարելավի ինտերնետ հասանելիությունը դպրոցներում:

    “Աշակերտներին ինտերնետը հասանելի կլինի ոչ միայն կոնկրետ դասարանում, այլեւ ամբողջ դպրոցի տարածքում”,- ասել է Արմեն Աշոտյանը:

    2012թ. նախարարությունը նախատեսում է հասցնել ինտերնետին  միացված դպրոցների քանակը մինչեւ 1403: