Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդային բազան ս.թ. նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.41 մլն, հոկտեմբերի հետ համեմատ նվազելով 0.7%-ով կամ 20 հազարով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով ՄՏՍ-ի տվյալները, խմբի կոնսոլիդացված բաժանորդային բազան նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 100.4 մլն բաժանորդ՝ մեկ ամսում աճելով 0.5%-ով: