09:36 | 29.12.11 | Նորություններ | 2078

YouTube թողարկել է «տեսամարտերի» ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. YouTube ներկայացրել է Slam ծառայությունը, որտեղ օգտատերերը կարող են քվեարկել առաջարկված տեսանյութերից մեկի օգտին: Ինչպես գրում  է Lenta.ru-ն, “մարտին” մասնակցող տեսանյութերը բաժանված են “անսովոր”, “հաճելի”, “զվարճալի”,  “երաժշտական” եւ “պարային” կարգերի:

“Մարտին” մասնակցում են ոչ միայն տեսանյութերը, այլեւ օգտատերերը: Այս կամ այն տեսանյութի օգտին քվեարկելու ժամանակ նրանք հավաքում են միավորներ: Ընդ որում` ընթացիկ «մարտում» առաջատար համարվող տեսանյութը բերում է լրացուցիչ միավորներ, որոնք հետագայում օգտագործվում են “մարտի” մասնակիցների ցանկի ձեւավորման համար:

YouTube հանդիսանում է աշխարհի խոշորագույն տեսահոսթինգը եւ Alexa-ի ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը աշխարհում` զիջելով միայն Google-ին եւ Facebook-ին: Ամեն րոպե YouTube է ներբեռնվում ավելի քան 48 ժամ տեսանյութ: