11:08 | 26.12.11 | Նորություններ | 3544

Մինչեւ հունվարի 13-ը Ucom-ի բոլոր բաժանորդները կստանան 124 ալիքներ դիտելու հնարավորություն

Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 25-ից հունվարի 13-ը Ucom ընկերության U!TV բոլոր բաժանորդները, անկախ ընտրած փաթեթից, ավտոմատ կերպով կստանան բոլոր 124 ալիքները դիտելու հնարավորություն:

Ալիքներից 116-ը կլինեն ամբողջական catch up հնարավորությամբ, իսկ 8 լրացուցիչ ալիքները կմատուցվեն HD որակով: