16:56 | 23.12.11 | Նորություններ | 3660

ԱրմենՏելի բաժանորդները կարող են ժամանակավոր կասեցնել ֆիքսված կապի ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է բաժանորդի ցանկությամբ ֆիքսված  կապի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորության մասին:

Հաճախորդը կարող է անջատել ֆիքսված հեռախոսը մեկ ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով եւ չվճարել ծառայության դիմաց նշված ժամանակահատվածում` պահպանելով իր հեռախոսահամարը:

«Միասնական օպերատորի այս առաջարկը հիմնված է հաճախորդների առաջարկությունների վրա եւ արդիական է այն մարդկանց համար, ովքեր նախատեսում են մեկնել արձակուրդ եւ նախապես գիտեն, որ չեն օգտվելու քաղաքային հեռախոսից որոշակի ժամանակ: Կամ հակառակը` որոշ ժամանակահատված չեն պատրաստվում օգտագործել հեռախոսը ամառանոցում, բայց ցանկանում են պահպանել համարը, առանց բաժանորդավճարի», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ֆիքսված կապի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում: