10:42 | 08.12.11 | Նորություններ | 1947

Nokia-ն կվաճառի Vertu-ն

Երեւան/Մեդիամաքս/. Ֆինական Nokia ընկերությունը մտադիր է վաճառել աշխարհի ամենաթանկ, ձեռքով հավաքված հեռախոսների արտադրությամբ զբաղվող իր Vertu դուստր ձեռնարկությունը:

Ինչպես գրում է Financial Times-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները, Vertu-ի արժեքը դեռ հայտնի չէ. ընկերության տարեկան հասույթը գնահատվում է $268 մլն-ից $402 մլն-ի սահմաններում:

Վեդոմոստի-ն հիշեցնում է, որ Vertu-ն հիմնվել է 1998-ին: Այս ապրանքանիշի հեռախոսները վաճառվում են ավելի քան 60 երկրներում, դրանք մեծ պահանջարկ ունեն Ռուսաստանում, Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում:

Mobile Research Group-ի վերլուծաբան Էլդար Մուրտազինն ասել էր, որ Vertu-ի վաճառքները կրճատվել են այն բանից հետո, երբ ընկերությունը սկսել է սմարթֆոններ թողարկել: 2011-ի օգոստոսին “Եվրոսետ”-ի համահիմնադիր Եվգենի Չիչվարկինը կարծիք էր հայտնել, որ վերջերս Vertu-ն զիջել է իր դիրքերը: Նրա խոսքերով, Լոնդոնի Vertu խանութում շատ քիչ հաճախորդներ են լինում եւ հիմնականում հարուստ ռուսներ, ուկրաինացիներ եւ ղազախստանցիներ: