10:04 | 08.12.11 | Նորություններ | 2661

Facebook-ի թերությունների պատճառով Մարկ Ցուկերբերգի անձնական լուսանկարները հայտնվել են համացանցում

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի տասնյակ լուսանկարներ հրապարակվել են Imgur կայքում անհայտ հաքերների կողմից “Ժամանակն է լրացնել Facebook-ի պաշտպանության բացերը” խորագրի ներքո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով BBC-ն:

Համակարգի ձախողումը կապված էր ծառայության աշխատանքի հետ, որի օգնությամբ օգտատերերը կարող են հայտնել արգելված քոնթենթի մասին: Ծրագրի սխալն անհնարին էր դարձրել վերջերս տեղադրված լուսանկարների դիտումը, նույնիսկ եթե դրանք պաշտպանված էին գաղտնիության կարգավորումներով:

Այսպիսով, հաքերներին հաջողվել էր մուտք գործել Մարկ Ցուկերբերգի անձնական էջ եւ ներբեռնել նրա անձնական լուսանկարները, որոնցում Facebook-ի հիմնադիրը պատկերված է ընկերուհու հետ ճաշ պատրաստելիս, հավի ճտի ոտքից բռնած, Բարաք Օբամային հանդիպելիս:

Facebook-ում հայտարարել են, որ խնդիրը ծագել է ծրագրային կոդավորման փոփոխությունների պատճառով: Ցանցի ձախողումը հայտնաբերելուն պես համակարգն արգելափակվել է: Այս պահին, ինչպես հայտնել են ընկերությունից, խնդիրը լուծված է: