17:36 | 07.12.11 | Նորություններ | 3059

    Orange-ը սկսում է համագործակցել ՀՊՃՀ Գյումրու եւ Վանաձորի մասնաճյուղերի հետ

    Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Գյումրու եւ Վանաձորի մասնաճյուղերի հետ:

    Մասնաճյուղերի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար:

    «Բոլորս էլ գիտենք, որ կարիերայում ամենադժվարն առաջին աշխատանքային փորձն է: Ավելի դժվար է, երբ չես բնակվում մայրաքաղաքում: Երջանիկ ենք սկսել այս համագործակցությունը երկու համալսարանների հետ, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երեւանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը երկարատեւ ու արդյունավետ կլինի», - ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: 

    ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ նաեւ անվճար Wi-Fi անկյան պաշտոնական բացումը:

    Orange Արմենիա-ն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով մասնաճյուղերից յուրաքանչյուրին փոխանցեց մեկական միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 15 ուսանողների ուսման վարձի մարմանը: