ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
12:32 | 07.12.11 | Նորություններ | 3123
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է «Ազատ Շփում 2000» կանխավճարային նոր սակագնային փաթեթի գործարկման մասին:
Նշված սակագնային փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս լիցքավորելով հաշիվը 4500 դրամով` կստանան 2000 րոպե խոսելաժամանակ Beeline բջջային ցանցում 0 դրամ/րոպե սակագնով: Լիցքավորված գումարը կարող է ծախսվել բաժանորդի ցանկությամբ բջջային կապի բոլոր ծառայությունների դիմաց, հայտնել են ընկերությունում:
Նոր սակագնային փաթեթի արժեքն է 500 դրամ: Անցումը դեպի «Ազատ Շփում 2000» ՍՓ բաց է: «Ազատ Շփում» սակագնային փաթեթից անցումն անվճար է, իսկ այլ սակագնային փաթեթներից` 300 դրամ: Առանց օրավարձի «Ազատ Շփում» սակագնային փաթեթի բաժանորդները նոր ՍՓ-ին անցնելու համար պետք է զանգահարեն 067408045 համարին: Մյուսները` 067408044 համարին: «Ազատ Շփում 2000» կանխավճարային սակագնային փաթեթին անցած բաժանորդներից գանձվում է համարը պահպանելու բաժանորդավճար` օրը 59 դրամ (բացառությամբ առանց օրավարձի «Ազատ Շփում» սակագնային փաթեթի բաժանորդների):
«Ժամանակին բջջային կապի հայաստանյան շուկային մենք առաջինը ներկայացրինք անվճար րոպեների փաթեթ, իսկ այսօր բարելավում ենք այն եւ հերթական անգամ նվիրում մեր բաժանորդներին հարազատների եւ մտերիմների հետ շփվելու ավելի շատ ժամանակ»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: