16:42 | 05.12.11 | Նորություններ | 3724

Արմենտել-ը գործարկել է «Զրո» սակագնային փաթեթը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) գործարկել է է նոր «Զրո» կանխավճարային փաթեթը:

Լիցքավորելով հաշիվը 3000 դրամով հաճախորդը կստանա 700 ներցանցային րոպե և 150 SMS 0 դրամ սակագնով հաջորդող 30 օրվա ընթացքում օգտագործելու համար, հայտնել են ընկերությունում:

«Զրո» կանխավճարային սակագնային փաթեթում 700 անվճար րոպե օգտագործելուց հետո Beeline բջջային ցանցում ելքային զանգի 1 րոպեի արժեքը կազմում է 29,99 դրամ: Դեպի ԼՂՀ և ՀՀ  բջջային և քաղաքային ցանցեր մեկ րոպեի արժեքը`  29,99 դրամ: Անվճար կարճ հաղորդագրություններն օգտագործելուց հետո Beeline ցանցում ուղարկած մեկ հաղորդագրության արժեքն է 9 դրամ:

«Զրո» ՍՓ բաժանորդներին հասանելի է «Beeline Բոնուս» ծրագիրը: Անցումը նշված  սակագնային փաթեթին բաց է:  Անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել  067408046 հեռախոսահամարին: Անցման գումարը կազմում է 300 դրամ, հեռախոսահամարը պահպանման օրական բաժանորդավճարը կազմում է 29,99 դրամ: 

«Beeline նոր սակագնային փաթեթն անվճար զանգերի և կարճ հաղորդագրությունների հնարավորությամբ մեր հաճախորդներին կընձեռի լրացուցիչ հնարավորություններ և թույլ կտա շփվել` չմտածելով րոպեների մասին», - նշել ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: