10:05 | 08.12.11 | Նորություններ | 1496

Android Market-ից իրականացվել է ավելի քան 10 մլրդ ներբեռնում

Երեւան/Մեդիամաքս/. Android Market-ից ներբեռնվել է ավելի քան 10 մլրդ մինի-ծրագիր:

Այս կապակցությամբ գնորդներին առաջարկվում են զեղչեր` 10 օրվա ընթացքում 0,99-ից 6,99 դոլար արժողությամբ որոշ ծրագրեր կվաճառվեն ընդամենը 10 ցենտով, նշում է Vesti.ru-ն:

Android Market-ում 1 մլրդ ներբեռնումների ցուցանիշը գրանցվել էր 2010-ի հունիսին, իսկ արդեն 2011-ի մարտին թվային սուպերմարկետից ներբեռնվել են 3 մլրդ մինի-ծրագրեր:
Չորս ամսից առցանց խանութը կրկնապատկել էր այդ ցուցանիշը` հասցնելով այն 6 մլրդ-ի:

Android Market-ի հետ մրցակցող Apple App Store առեւտրային կետը 10 մլրդ-ի ցուցանիշը հաղթահարել էր այս տարվա հունվարին: