14:15 | 01.12.11 | Նորություններ | 3605
Երեւան/Մեդիամաքս/. «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» (ADC) ՓԲԸ-ն այսօր հայտարարել է, որ շարունակում է դիվերսիֆիկացնել իր ծառայությունների շրջանակն ու աշխարհագրությունը:
«Այդ նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը ֆինանսական միջոցներ է տրամադրել ընկերությունը»,- ասվում է ADC-ի հաղորդագրությունում:
«Վարկի շրջանակներում կֆինանսավորվեն ընկերության հիմնական միջոցների ձեռք բերման եւ արդիականացման ծախսերը, ինչպես նաեւ կընդլայնվի մատուցվող ծառայությունների շրջանակը: Տվյալ ֆինանսավորումը ընկերությանը հնարավորություն կտա բարձրացնել որակը եւ ընդլայնել կորպորատիվ եւ մանրածախ հաճախորդներին մատուցվող ծառայություների շրջանակն ու աշխարհագրությունը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:
ADC-ի մամուլի հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում շուկայի մեկ այլ մասնակցի հետ միաձուլման մասին, ինչպես դա նշված էր «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի` այսօր ավելի վաղ տարածված մամուլի հաղորդագրությունում: