10:45 | 01.12.11 | Նորություններ | 3204

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի ֆինանսավորման շնորհիվ ADC-ն նախատեսում է ավարտել միաձուլումը «շուկայի խոշոր մասնակիցներից մեկի» հետ

Երեւան: Մեդիամաքս: «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» (ADC)  ՓԲԸ-ն նախատեսում է ավարտել հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկի հետ միաձուլումը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի  կողմից տրամադրված վարկային միջոցների շնորհիվ:
 
Ինչպես այսօր հայտնել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը, «վարկային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն ընկերության հիմնական  միջոցների ձեռք  բերման եւ արդիականացման  ծախսերը, ինչպես նաեւ ավարտին կհասցվի ADC-ի միաձուլումը հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկի հետ”:

Բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովն ասել է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի աշխատակիցների թիմն ակտիվորեն համագործակցել է ADC-ի մասնագետների հետ, ինչը թույլ է տվել համալիր գնահատել ընկերության բիզնեսը եւ գործարքի կառուցվածքը կազմել ոչ ստանդարտ եղանակով”:

ADC-ի Տնօրինության խորհրդի նախագահ Խաժակ Կարայանն իր հերթին նշել է, որ “ADC-ի գործառնական շահույթը վերջին մի քանի ամիսների ընթացքում ամրապնդել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի վստահությունը` անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրելու համար”: