14:39 | 29.11.11 | Նորություններ | 2805

Orange-ը սկսում է համագործակցությունը Հայաստանի Ֆրանսիական համալսարանի հետ

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Orange Արմենիան համագործակցության համաձայնագիր է ստորագրել  Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ, որի շրջանակներում համալսարանի ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի մասնագետները վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:

«Այս համագործակցությունը թույլ կտա ուսանողներին եվրոպական բիզնես միջավայրում կատարել իրենց առաջին աշխատանքային քայլերը, իսկ հետագայում ավելի հեշտությամբ աշխատանք գտնել: Այս համագործակցությունը մեզ թույլ կտա նաև բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում», - ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: 

Orange Հիմնադրամի միջոցով համալսարանին փոխանցվել է 3 միլիոն դրամ, որը պետք է հատկացվի 26 ուսանողների ուսման վարձի մարմանը: