13:02 | 29.11.11 | Նորություններ | 2252

Facebook-ն իրեն գնահատում է $100 մլրդ

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ը հույս ունի 2012-ի ապրիլ-հունիս ամիսներին անցկացնել բաժնետոմսերի սկզբնական հրապարակային տեղաբաշխում (IPO) եւ ներգրավել $10 մլրդ` իրեն գնահատելով ավելի քան $100 մլրդ, գրում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով իր աղբյուրները:

Facebook-ի IPO-ն կարող է դառնալ պատմության մեջ ամենախոշորը, իսկ ընկերության կապիտալացումը տեղաբաշխումից հետո կգերազանցի այնպիսի հսկաներինը, ինչպիսիք են Hewlett-Packard-ը եւ 3M-ը միասին, գրում է “Վեդոմոստի”-ն:

Սեպտեմբերի վերջին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերգերգը հայտարարել էր, որ չի շտապում տեղաբաշխում իրականացնել՝ այդ թվում հիմնական ծրագրավորողներին սոցիալական ցանցի ծառայությունների կատարելագործումից չշեղելու նպատակով:

Եթե Facebook-ի IPO-ն կատարվի նախատեսված ծավալով, այն կլինի ամենախոշորը տեխնոլոգիական եւ ինտերնետ-ընկերությունների պատմության մեջ:

Fаcebook-ը հիմնադրվել է 2004-ին Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից: Ընկերության բաժնետերերի ցանկում են Microsoft-ը, հոնգկոնգյան Li Ka Shing ընկերությունը, Accel Partners վենչուրային հիմնադրամը, Greylock Partners-ը եւ Meritech Capital Partners-ը, ինչպես նաեւ ռուսաստանյան Digital Sky Technologies ընկերությունը, որին պատկանում է Facebook-ի բաժնետոմսերի 5%-ը: