13:29 | 23.11.11 | Նորություններ | 2926
Երեւան/Մեդիամաքս/. «Ակադեմիա» ցուցասրահում տեղի ունեցավ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված պատկերագրքի շնորհանդեսը, ինչպես նաև մեծ մարդասերի հոբելյանին նվիրված ցուցահանդեսի փակման արարողությունը:
Ցուցահանդեսին ներկայացված հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների 48 աշխատանք` նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, բեվեռախույզ, գիտնական և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին ներառվել է «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրված պատկերագրքում:
«ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում այն ծրագրերին, որոնք ուղղված են զարգացնելու մշակույթին և կրթական ոլորտը: Այս բոլոր ծրագրերն իրականացվում են «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը երախտիքով կհիշի մեծ մարդասեր Նանսենին, իսկ այս գիրքն ուղեցույց կհանդիսանա աճող սերնդի համար` օգնելով էլ ավելի խորը զգալ և ընկալել նրա մեծությունը և փոխանցել այն իրենց ժառանգներին»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: